TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

12:30 05.05.2024

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […]

̰
Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

23:45 04.05.2024

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […]

̰
Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության

22:50 04.05.2024

Սոմալիում 50-ամյա տղամարդը ողջ է մնացել մեղվի խայթոցի պատճառով օրգանների անբավարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գյուղաբնակ տղամարդը լրջորեն տուժել է մեղվի խայթոցից. վեց օր անց նա տեղափոխվելէ հիվանդանոց՝ դժվարաշնչառության և միզելու անկարողության գանգատներով։ Նա ունեցել է նաև անկանոն զարկերակ, բարձր արյան ճնշում և ջերմաստիճանի իջեցում։ Նաև նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ […]

̰
Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

22:04 04.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […]

̰
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

20:22 04.05.2024

Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ […]

̰
Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […]

̰
Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

13:41 04.05.2024

Սվերդլովսկի շրջանի 24 բնակավայրի մոտ 74 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վատ եղանակի պատճառով, հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Россети Урал» էներգետիկ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սվերդլովսկի մարզի չորս շրջանում և Եկատերինբուրգի արվարձաններում մասնագետները վերականգնում են ձնաբքի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Ընկերության տվյալներով՝ վատ եղանակի նման հետևանքներ ցանցային համալիրում վերջին […]

̰
Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

12:41 04.05.2024

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

12:14 04.05.2024

Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ  37-ամյա Վարդան Հ․-ի […]

̰
Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին

11:19 04.05.2024

Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված […]

̰
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել

10:56 04.05.2024

Ինդոնեզիայի Հարավային Սուլավես նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։ «Հարավային Սուլավես նահանգի Լուվու շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով 14 բնակիչ է զոհվել», – մեջբերում է պորտալը  աղետների կառավարման գործակալության խոսնակ Աբդուլ Մուխարիին: Ըստ Detik-ի՝ ավելի քան 100 տուն լուրջ վնաս է կրել, 42-ը քանդվել են, […]

̰
Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերը

10:15 04.05.2024

Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և […]

̰
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

08:54 04.05.2024

Բրազիլիայի հարավում ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 39-ի, եւս 68-ը անհետ կորել է, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ Metropoles-ը հայտնել էր 29 զոհի և 60 անհետ կորածների մասին: «Ռիո Գրանդե դու Սուլի կառավարությունը հաստատել է, որ փոթորիկների հետևանքով զոհվել է 39 մարդ, 68-ը անհետ կորել է, 74-ը՝ վիրավորվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ […]

̰
Նոր Արեշ փողոցում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով գետի հենապատը փլուզվել է

08:11 04.05.2024

Գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Փրկարարները դին դուրս են բերել փոսից

08:02 04.05.2024

Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ, քաղաքացի է ընկել և մահացել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

23:15 03.05.2024

Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]

̰
Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […]

̰
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:02 03.05.2024

Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և […]

̰
Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

18:58 03.05.2024

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի […]

̰
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

17:34 03.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության […]

̰
Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը

17:11 03.05.2024

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին: Հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի […]

̰
Հրդեհ Արին Բերդի փողոցում

16:11 03.05.2024

Մայիսի 3-ին, ժամը 13:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շինության տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է 13։37-ին, մարվել՝ ժամը […]

̰
Բեռլինում հրդեհ է բռնկվել պաշտպանական գործարանում

16:05 03.05.2024

Բեռլինում հրդեհ է բռնկվել Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում, որը զբաղվում է IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, հայտնում է B.Z.-Berlin լրատվական պորտալը։ Ավելի վաղ քաղաքացիները հեռախոսներում ստացել էին «վտանգ» գրությամբ արտակարգ ահազանգ, ըստ որի՝ հրդեհ է բռնկվել Բեռլինի Լիխտերֆելդ թաղամասում գտնվող գործարանում, որը թունավոր ծուխ էր արձակում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել տարածքին մոտենալուց, փակել […]

̰
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

15:37 03.05.2024

Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված […]

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

14:45 03.05.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տակլոբան քաղաքից (Լեյթ կղզի) 63 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 242 հազար մարդ։ Օջախն ընկած էր 94 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Ղրղզստանում վրաերթի ենթարկված երեխաների թիվը հասել է 35-ի

14:03 03.05.2024

Ղրղզստանի Ջալալ-Աբադի շրջանի Սուզակ շրջանում բեռնատարի վրաերթի հետեւանքով տուժած երեխաների թիվը հասել է 35-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Ջալալ-Աբադի շրջանի առողջապահական կազմակերպություններում տարբեր վնասվածքներով 20 տուժած կա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հինգ տուժածներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, նրանց վիճակը «բժիշկները գնահատում են ծանր»։ Ընդհանուր առմամբ, ըստ նախարարության, դեպքից հետո բժշկական օգնության է դիմել […]

̰
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր

13:12 03.05.2024

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Հարություն Տ.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի գետափնյա փողոցում՝ «Սուրբ Փոկաս»-ի հարակից տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:18 03.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի […]

̰
Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր

09:57 03.05.2024

Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել, հայտնում է T24 թերթը։ «Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը, վթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել, որից 6-ը՝ ծանր», գրում է հրատարակությունը։ Հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական […]

̰
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել

09:43 03.05.2024

Առնվազն 29 մարդ է զոհվել, ևս 60-ը անհետ կորել է Բրազիլիայի հարավում երկուշաբթի օրը սկսված ավերիչ ջրհեղեղների հետևանքով, հայտնում է Metropoles-ը: «Ռիո Գրանդե դու Սուլում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Մինչ օրս 60 մարդ անհետ կորած է համարվում», – վկայակոչելով նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտեին՝ ասվում է Metropoles կայքում հրապարակված զեկույցում: Հորդառատ անձրևները Բրազիլիայի […]

̰
BACK_TO_TOP