TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

16:49 04.05.2024

Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության […]

̰
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

15:34 03.05.2024

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […]

̰
Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

15:20 03.05.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […]

̰
Վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող. ՊԵԿ

11:45 03.05.2024

Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ […]

̰
Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով

11:06 03.05.2024

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին

10:36 03.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.21 դրամ:

̰
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

10:20 03.05.2024

«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (ք. Երևան)։ Պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավությունը։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական […]

̰
Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

17:00 02.05.2024

Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): […]

̰
Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

14:02 02.05.2024

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով […]

̰
ՀՀ-ում գործում է կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը

11:43 02.05.2024

Դեղագործության ոլորտում արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրանքի տեսականու ընդլայնման նպատակով գործում է Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը։ Այս մասին իրազեկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրով ՀՀ կառավարությունը տրամադրում է ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Դեղագործության ոլորտի տնտեսվարողներին փոխհատուցումը կտրամադրվի՝ 1.  կլինիկական փորձարկումների ծախսերի […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:32 02.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:

̰
Ոսկու գինն աճել է

09:20 02.05.2024

NYMEX բորսայի մայիսի 1-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոսկու գինն աճել է 1.49%-ով և կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38%-ով և կազմել 967.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում. ԱՍՀ նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

11:40 01.05.2024

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:37 01.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

23:36 30.04.2024

Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […]

̰
Շրջայց Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում

17:58 30.04.2024

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ […]

̰
Մեկնարկել է նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը

17:26 30.04.2024

Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […]

̰
ԵՊՀ-ի ապագա իրավաբանները հյուրընկալվել են ՄՊՀ-ում, մասնակցել հանձնաժողովի նիստին

16:47 30.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, […]

̰
Բյուջետային ծրագրերի գնահատումը կիրականացվի Կառավարության անունից լիազորված մարմնի կողմից

13:54 30.04.2024

Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով տրվում է արդյունքայնության եզրույթի սահմանումը, համաձայն որի՝ բյուջետային ծրագրերի արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

13:22 30.04.2024

2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ […]

̰
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար

11:43 30.04.2024

Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին

10:43 30.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:

̰
Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են

09:21 30.04.2024

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 82.55 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 88.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

18:42 29.04.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1–ն անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին և հնարավոր համագործակցության վերաբերող հարցեր։ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում […]

̰
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

17:55 29.04.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

10:30 29.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ:

̰
Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […]

̰
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […]

̰
Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […]

̰
BACK_TO_TOP