TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

15:30 05.05.2024

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2). «Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։ Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։

̰
Այդ հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել առաջնությունը․ Անչելոտի

14:35 05.05.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Իսպանիայի առաջնությունում հաղթելուց հետո իր հույզերով. «Մենք շատ ուրախ ենք։ Դա արժանի հաղթանակ էր։ Մենք կցանկանայինք տոնել այս իրադարձությունը բոլոր երկրպագուների հետ, բայց նրանք հասկանում են, որ չորեքշաբթի մեզ շատ կարևոր փորձություն է սպասվում։ Մենք ցանկանում ենք լավ պատրաստվել նրանց գոհացնելու համար, և այս շաբաթավերջին միասին կնշենք […]

̰
Մենք պետք է արժանին մատուցենք «Սասուոլոյին»․ Ինձագի

12:50 05.05.2024

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Սասուոլոյից» կրած պարտությանը (0-1)։ «Անցյալ տարի, «Մոնցայի» հետ հանդիպումից ի վեր, մենք գոլ ենք խփել 42 խաղում անընդմեջ։ Բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում և քրտնաջան պայքարում էր, մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- մասնագետի խոսքերն է մեջբերel Football Italia-ն։ «Ինտերը» (89) շարունակում է […]

̰
«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

11:50 05.05.2024

Մայիսի 4-ին ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Խաղը ավարտվել է տանտերերի՝ 4։2 հաշվով։ Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր և շրջանցել է «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջել է երրորդ տեղ։ Այսպիսով, «Ժիրոնան» […]

̰
Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին»․ Չավի

10:59 05.05.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» վաղաժամ չեմպիոնության մասին․ «Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին», նրանք ավելի շատ միավորներ վաստակեցին, քան մյուս թիմերը: Եվ պետք է շնորհավորել նաև «Ժիրոնային», թիմը շատ լավ խաղաց։ Այնպես որ, շնորհավորում եմ նաև «Ժիրոնային»,- Չավիի խոսքերն է մեջբերել Marca-ն:

̰
Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան

20:00 04.05.2024

Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին. «Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում անցկացրած 16 տարիներից հետո եկել է ժամանակը ասելու, որ ամեն ինչ ավարտված է։ Սա, անկասկած, ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես ստիպված եմ եղել կայացնել, բայց ես մեծ հպարտությամբ և անկեղծ գոհունակությամբ եմ ասում՝ […]

̰
Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում

19:31 04.05.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում Անգլիայի հավաքականի մասին Եվրոպայի առաջնության նախաշեմին. «Նրանք իրականում լավն են: Խոսքը ոչ միայն տաղանդավոր խաղացողների մասին է, այլ ամբողջ կազմի, ամբողջ թիմի, և մարզիչը հստակ գիտի, թե ինչ պետք է անի: Զգացողությունն այնպիսին է, որ Անգլիայի հավաքականը որոշակի քայլեր է ձեռնարկում Աշխարհի և […]

̰
Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

19:03 04.05.2024

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեդոն Սանչոն գոհ է թիմում իր կարգավիճակից և չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։ Աղբյուրի համաձայն` նույնիսկ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հնարավոր հեռանալը չի ազդի ֆուտբոլիստի որոշման վրա: «Բորուսիան» Սանչոյին վարձակալել է 2024 թվականի հունվարին։ 24-ամյա անգլիացին գերմանական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 […]

̰
Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»

18:35 04.05.2024

«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն, նեապոլիտանական ակումբը որոշել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պիոլիին։ 58-ամյա մասնագետը թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանում։ Կողմերը պայմանագիր կկնքեն 2 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Նապոլին» այժմ գլխավորում է Ֆրանչեսկո Կալցոնան: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

̰
«Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմուտին»

18:00 04.05.2024

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ 3-0 հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին Բուկայո Սական իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 70-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Դեկլան Ռայսը գոլ խփեց ավելացված ժամանակում: «Արսենալը» վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան […]

̰
Գերմանիայում ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել ամբողջությամբ մերկ

17:28 04.05.2024

Գերմանիայի Հերնե քաղաքում արտասովոր ֆուտբոլային հանդիպում է կայացել, հայտնում է Bild-ը: 11 մերկ ֆուտբոլիստներից բաղկացած NACKTional թիմը (9 տղամարդ, 2 կին) մրցել է Pottoriginale All Stars-ի հետ: Նման քայլով կազմակերպիչները բողոքի ձայնն են բարձրացրել ֆուտբոլի առևտրայնացման դեմ։ Արշավն ուղղված է եղել ՈւԵՖԱ-ի և Գերմանիայի ֆուտբոլային միության քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 1000 հանդիսական: Գերմանիայում […]

̰
Արմեն Ադամյանը նշանակվել է Վրաստանի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Թելավիի» գլխավոր մարզիչ

17:00 04.05.2024

Արմեն Ադամյանը նշանակվել է Վրաստանի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Թելավիի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ակումբի ղեկավարությանը` վստահության համար։ Վստահ եմ` ֆուտբոլիստների և անձնակազմի հետ կարող ենք հասնել մեր նպատակներին։ Քիչ ժամանակ ունենք. առաջնության մեծ դադարի ավարտից առաջ դեռ 6 խաղ կա, և թուլանալ պետք չէ։ Ես արդեն տեսել […]

̰
Հայաստանի թիմերի կազմերը սամբոյի Եվրոպայի առաջնությունում

16:31 04.05.2024

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ը կկայանա սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 30 երկրի պատվիրակներ։ Սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի թիմի կազմը։ Տղամարդիկ Սարգսյան Կարեն-58կգ-10.05.2024թ Դալլաքյան Նարեկ-64կգ-09.05.2024թ Աղաջանյան Արամ-71կգ-10.05.2024թ Շատվերյան Բորիս-79կգ-09.05.2024թ Չալյան Վահագն-88կգ-10.05.2024թ Խանջյան Արսեն-98կգ-09.05.2024թ Մանուկյան Արման-98+կգ-10.05.2024թ Կանայք Ամիրյան Արփինե-50կգ-09.05.2024թ Մնացականյան Արփինե-54կգ-10.05.2024թ Ավետիսյան Նելլի-80կգ-10.05.2024թ Մարտական սամբո /տղամարդիկ/ Սուքիասյան Համլետ-58կգ-09.05.2024թ Ներսեսյան Մայիս-64կգ-10.05.2024թ Մերջանյան Մհեր-71կգ-09.05.2024թ Քարհանյան […]

̰
«Ինտեր»-ը նոր տրանսֆերային նպատակ ունի

14:58 04.05.2024

«Անտվերպենի» հարձակվող Ջորջ Իլենիկենան հնարավոր է՝ կարիերան շարունակի իտալական Ա Սերիայում։ Ինչպես հայտնում է La Gazzetta Dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», փոխանցում է armsport.am-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։

̰
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024

13:17 04.05.2024

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է բարձրացնել Եվրո-2024-ին մասնակցող ազգային հավաքականների հայտացուցակներում ֆուտբոլիստների քանակի թույլատրելի սահմանը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: Այժմ թիմերն իրենց հայտում կարող են ընդգրկել մինչև 26 ֆուտբոլիստ: Նախկինում թիմի առավելագույն հայտը կազմում էր 23 ֆուտբոլիստ։ Նշվում է, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ Եվրո-2024-ի թիմերի վերջնական հայտացուցակները պետք է ներկայացվեն եվրոպական […]

̰
«Լիվերպուլի» աստղը հանդիպում է Ջուդ Լոուի դստեր հետ

10:37 04.05.2024

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ժամադրության է գնացել Հոլիվուդի հանրահայտ դերասան Ջուդ Լոուի դուստր Այրիսի հետ, հայտնում է The Sun-ը: 23-ամյա մոդելը և 25-ամյա ֆուտբոլիստը հանդիպել էին նախորդ ամիս Guess Jeans ֆիլմի նկարահանումների ժամանակ: Երիտասարդները սկսել են շփվել, օրեր առաջ կայացել է նրանց առաջին ժամադրությունը: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, […]

̰
Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

09:40 04.05.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Քվեարկությանը մասնակցող շուրջ 900 անդամների 42 տոկոսը ձայնը տվել է 23-ամյա ֆուտբոլիստին: Լավագույն եռյակում են նաև «Արսենալից» Դեկլան Ռայսը և «Մանչեսթեր Սիթիից» Ռոդրին: Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 48 […]

̰
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

09:08 04.05.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է հյուսիսամերիկյան լիգայի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստն ապրիլին անցկացրած 4 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Փետրվար-մարտ ընկած ժամանակահատվածում MLS-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մեսսիի ուրուգվայցի թիմակից Լուիս Սուարեսը: MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» 11 խաղից հետո 21 […]

̰
Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրես

08:47 04.05.2024

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրեսի կենտրոնում կառուցվող դամբարան, հայտնում է La Nación-ը: Ժառանգներն արդեն դատարանից թույլտվություն են խնդրել: Նրանք գտնում են, որ այդպես ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Արգենտինայի խորհրդանիշ դարձած Մարադոնային: Նոր դամբարանի շինարարությունը կավարտվի 2025 թվականին: Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի […]

̰
Մբապեն առանձնատուն կգնի Մադրիդում

08:16 04.05.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է առանձնատուն գնել Իսպանիայի մայրաքաղաքում: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն ընտրել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը», որտեղ, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Մբապեն, որոշել է ֆրանսիացուն թույլ չտալ մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական […]

̰
«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

20:37 03.05.2024

ՀՊԼ 32-րդ տուրում «Ուրարտուի» ֆուտբոլիստները «Շիրակի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ «որպես հարգանքի և շնորհակալության դրսևորում»: Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

̰
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

20:10 03.05.2024

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. 60 կգ Գևորգ Ղարիբյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 130 կգ Դավիթ Օվասապյան Ընտրանին վերջին մարզումն է անցկացնում Օլիմպավանում։

̰
Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

18:52 03.05.2024

Լա լիգան պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն, որով երկրպագուները կարող են կազմել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Իսպանիայի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը բաղկացած է 40 ֆուտբոլիստից: Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Անդրեյ Լունին («Ռեալ»), Ալվարո Վալյես («Լաս Պալմաս»): Պաշտպաններ. Ռոնալդ Արաուխո, Ժոաու Կանսելու (երկուսն էլ՝ «Բարսելոնա», Միգել Գուտյերես, Յան Կոուտո, Դեյլի Բլինդ (բոլորը՝ «Ժիրոնա»), Սերխիո Ռամոս […]

̰
Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

18:30 03.05.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի «Ալ Ռիյադի» դեմ խաղում: «Ալ Ֆաթեհնը» տնային խաղում երկու գնդակի առավելությունը բաց է թողել ավելացված ժամանակի երեք րոպեի ընթացքում՝ 2-2: Վերջին 5 խաղում Լուկասը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 գոլային փոխանցում)։ «Ալ Ռիյադը» […]

̰
Վահան Բիչախչյանի «Պոգոնը» չկարողացավ նվաճել Լեհաստանի գավաթը

17:44 03.05.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չկարողացավ առաջին տիտղոսը նվաճել լեհական «Պոգոնի» հետ: Շչեցինի թիմը Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց «Կրակովին»: 24-ամյա Բիչախչյանը եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին:  

̰
Կառլոս Ալկարասը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ

17:16 03.05.2024

«Ուտկին, Նոբել և Մալենկով» բուքմեյքերական ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Զալցմանն իսպանացի թենիսիստ Կառլոս Ակարասին մեղադրել է կասկածելի մրցախաղեր անցկացնելու մեջ: Ձեռնարկատերը նամակ է ուղարկել ATP-ին, Իսպանիայի թենիսի ֆեդերացիային, Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կազմկոմիտեին և Իսպանիայի դատախազությանը: Զալցմանն ապացույցներ ունի, որ աշխարհի երրորդ ռակետը կապված է խաղադրույքների միջոցով անօրինական գումար վաստակող խմբի հետ: «Վերջին շրջանում շատերը նախընտրում […]

̰
Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրո-2024-ին

17:00 03.05.2024

ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծանր վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: 28-ամյա ֆուտբոլիստը հետազոտություն է անցել, ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Էրնանդեսը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը, Ֆրանսիայի հավաքականին էլ չի կարողանա օգնել Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

̰
Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս է բերել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ

16:43 03.05.2024

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս է բերել Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու եզրափակիչ: Կիսաեզրափակչում Կալինինգրադի թիմը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Ռոստովին», հայ կիսապաշտպանը գոլը խփել է 4-րդ րոպեին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Ռոստովի» կազմում մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվել […]

̰
Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթել է «Տոտենհեմին»

12:40 03.05.2024

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում ընդունել էր «Տոտենհեմին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Լոնդոնյան դերբիում գոլի հեղինակ են դարձել Տրեվո Չալոբան և Նիկոլաս Ջեքսոնը: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 34 խաղից հետո 51 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Տոտենհեմը» նույնքան հանդիպումից հետո 60 միավորով 5-րդն է:

̰ ̰
BACK_TO_TOP